HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված սեմինարներ՝ ուսուցիչների համար

Հոկտեմբերի 16-ին և 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվի մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված 2 թեմատիկ սեմինար դպրոցների ուսուցիչների համար: Ուսուցիչներից ձևավորված 1-ին լսարանը ներկայացնում է մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների թիվ 29, 42, 54, 83, 148 և 149 ավագ դպրոցների 15 ուսուցիչ:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում կազմակերպվելիք սեմինարները կանդրադառնան ժառանգության հասկացություններին և դպրոցական ուսուցչի դերին ժառանգության ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ կմեկնաբանվի ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը ազգային և միջազգային մակարդակներում:

«Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարը կկենտրոնանա Երևանի բնօրրանի՝ Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա՝ ուսուցիչներին առաջարկելով աշակերտի մեջ դպրոցական նստարանից սերմանել պատմական քաղաքի բնակիչ լինելու պատասխանատվությունը:

Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում հանրակրթությունը ևս միտված է դառնալ բազմառարկայական և միջառարկայական, սեմինարները նպատակ ունեն աջակցել դպրոցում մշակութային ժառանգության մանկավարժության ներդրմանը: Այս մասին հայտնում է ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ն և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter