Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-21-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում են անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին՝ հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ՝ 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել