HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյան. դպրոցներում գնալով ավելի է խրախուսվում ֆրանեսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցումը

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի է խրախուսվում ֆրանեսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցումը: Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդունելով Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ միաժամանակ բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի համար ունի քաղաքական ու մշակութային նշանակություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձևավորման և հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Մեկնաբանություններ (1)

Գոհար
Խրախուսելուց առաջ դասագրքերով ապահովել է պետք. Իմ տղան սովորում է 125 դպրոցի 6-րդ դասարանում, արդեն երկու տարի անցնում են ֆրանսերեն. նախորդ տարի քառորդի կեսից, մի կերպ, վերնիսաժներից 3000 դրամով հայթայթեցի հնամաշ Bon woyage-1- ը, իսկ այս տարի Bon woyage-2 -ը հնարավոր չէ պեղել, այն չի էլ տպագրվել, իսկ քառորդն արդեն կիսվել է....Ծափահարություններս Արմեն Աշոտյանին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter