HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատում Վանաձորում. քրգործի նախաքննությունը շարունակվում է

Ապրիլի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնից ոստիկանության Վանաձորի բաժնում գրություն էր ստացվել, որ 2012թ. մարտին իրենց աշխատակիցները Դարպաս գյուղի հյուսիս-արևելյան մասում՝ Վանաձոր քաղաքի վարչական տարածքում, հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված, տարբեր տեսակի և տրամագծի 111 ծառ:

Փաստի առթիվ օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. սեպտեմբերին 1989 թ. ծնված Ջիվան Ս.-ն, Փամբակ գետի ափամերձ տարածքում գտնվող տարածքից կտրել և սայլակով տեղափոխելով՝ գաղտնի հափշտակել է 10 ուռենի (1,27 խմ):

Ոստիկանությունը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter