HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լյովա Մնացականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 11-ի հրամանագրով գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Լյովա Մնացականյանը ծնվել է 1965թ. ԼՂՀ Ասկերանի շրջանում:

1983-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

2005թ. ավարտել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին:

1992թ.-ից զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում:

2003թ. շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2005թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ:

2007թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:

Պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու  գերատեսչական շքանշաններով և մեդալներով: 

Ամուսնացած է, ունի 3 որդի:

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Hoiakap hramanatar e Liova Mnacakanyan@ !!! Nman hramantarner menq shat petq e unenanq , es shat uraxem vor na arden PN um GSHPT n e!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter