Երևանի քաղաքապետարանը ցանկանում է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ
Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ և ակնկալում է դրա վերաբերյալ առաջարկություններ բոլոր գործընկերներից: Այս մասին ասվել է այսօր՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հանդիպման ժամանակ:
Էլ Յամին Սումը նշել է, որ «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության շրջանակում մասնակցելով մի շարք միջոցառումների և շրջելով մայրաքաքում՝ նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել և արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երևանի պատմամաշակութային ժառանգությունը:
«Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է, և դրանով է պայմանավորված դեպի Երևան զբոսաշրջիկների ավելացող հոսքը: Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա»,- իր հերթին ասել է Արամ Սուքիասյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել