HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Բալասանյանը փորձում է ազատվել Ղուկասյանի սենակի «ժուչոկների՞ց»

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս օրերին սկսել է հիմնովին վերանորոգել իր նոր աշխատասենյակը: Ու սա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ճոխ վերանորոգված աշխատասենյակ է ժառանգություն թողել Բալասանյանին: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Բալասանյանն իրականում այսպես փորձում է ազատվել քաղաքապետի աշխատասենյակում նախկինում տեղադրված «ժուչոկներից»՝ գաղտնալսող սարքերից: Թեեւ նրա խոսնակ Զոհրապ Եգանյանը հակառակն է պնդում. ըստ նրա՝ ուղղակի ճաշակի խնդիր է, ու Բալասանյանը պարզապես փոխում է ինտերիերը: Եգանյանի ասելով՝ վերանորոգման աշխատանքները կատարվում են Բալասանյանի անձնական միջոցների հաշվին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter