HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». աթար կվառենք

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «ՀԺ» աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հաջորդ տարվա ապրիլի մեկից Հայաստանում սպառողների համար գազի սակագինը կազմի մինչեւ 196 դրամ՝ գործող 132-ի փոխարեն:

Համենայն դեպս, ըստ թերթի աղբյուրների, եթե իրականանա ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ այս պահին ընթացող բանակցություններում ռուսական կողմի առաջարկած գինը, ապա բնակչությանը մատակարարվող յուրաքանչյուր խմ գազի սակագինը կկազմի հենց 196 դրամ: Դա նշանակում է, որ ՌԴ-ն գազի գնի շուրջ ընթացող բանակցություններում առաջարկում է ՀՀ-ին մատակարարվող հազար խմ գազի գինը դարձնել 330 դոլար՝ ներկայումս պաշտոնապես հայտարարվող 180 դոլարի փոխարեն (իրականում ներկայիս գինը մոտ 230 դոլար է): Սակայն ավելի հավանական է թվում, որ կողմերը կհամաձայնեն հազար խմ-ի դիմաց 250-260 դոլար գնի շուրջ: Այս դեպքում բնակչությանը վաճառվող գազի սակագինը, ըստ թերթի աղբյուրի, պետք է կազմի 163 դրամ: Թե նշված տարբերակներից որի վրա կկանգնեն, կպարզվի հաջորդ տարվա գարնանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter