HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». իշխանամերձ կուսակցություններին դրդելու են ինքնալուծարմա՞ն

Կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն՝ Բաղրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռեւս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով: Ըստ այդմ՝ որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու իրենց մասին հիշեցնելու, գուցեեւ «փրկվելու» առումով: Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:

Թերթը հավելում է, որ, իր տեղեկություններով, ՀՀԿ-ի «ընկեր ու բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդառնա ինչպես ԶԼՄ-ի, այնպես էլ նրանց մինրեւ օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով:  

Մեկնաբանություններ (1)

Gegham
ԱՅՍՕՐՎԱ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է....(Театр одного актёра) ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆԸ ,ԻՍԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՀԱՑԻ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԿԱՌՉԵԼՈՎ ՏՎՅԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter