HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական հասարակությունը՝ որպես գործոն Հայաստանում

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետազոտությունները փաստում
են, որ Հայաստանում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, քաղաքացիական
հասարակության ինդեքսը ցածր է: Այն կազմվում է՝ ելնելով հետևյալ գործոններից`
քաղաքացիական և սոցիալական գործունեության հնարավորության, պետական
մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցության
բացակայություն:

Քաղաքացիական հասարակության՝ որպես գործոնի մասին ««Հետքի» սրահում» զրուցում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը և ՄԻԺԻ փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ԱՐԱԳ տեմպերով զարգանում/զարգանալու է շատ ՊԱՐԶ պատճառով. երկրում ՊԱՌԼԱՄԵՆՏԱՅԻՆ դեմոկրատիա ՉԿԱ,կամ համարյա չկա:Այսինքն՝ ԱԺ-ն ՉԻ ԼՈՒԾՈՒՄ և հսկում ազգի առաջ ծառացած խնդիրները: Այս դեմոկրատական ԲԱՑԸ արագ կերպով լցնում/լցնելու են ՀԿ-ները և այլ նմանատիպ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: 2013 թվին Սերժ Սարգսյանի պրեզիդենտ «ընտրվելուց» հետո համակարգային փոփոխություն չի լինելու ու այս օլիգարխային համակարգ- քաղաքացիական հասարակություն պայքարը 2013-2017թթ.-ին հասնելու է գագաթնակետին: Այս պայքարը ՄԻԱՆՇԱՆԱԿ իր հետ բերելու է ՆՈՐ (վեր-կամ արտա-կուսակցական) առաջնորդներ,որովհետև այսօր Հայաստանում,վերը նշված պատճառով, ՀԿ-ները կատարում են նաև կուսակցություններից դասականորեն սպասվող ֆունկցիաները: Կարճ ասած,ՀՀ-ում կուսակցությունները լքել-ծլկել ե ն ռազմադաշտից. մնացել է օլիգարխը՝ քաղաքացու դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter