HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյան. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է հանդուրժողոականության հարցերով ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչներ Էնդրու Բեյքերին, Ադիլ Ախմետովին և Քեթրին մքԳինեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները, մասնավորապես կարևորվել է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը կրթական համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերը, նշելով, որ ազգային փոքրամասնությունների խնդիրներին ցուցաբերվում է հատուկ ուշադրություն:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն և պատկերացնում են ազգային և կրոնական համայնքների խնդիրների լուծման կարևորությունը, քանի որ մենք՝ հայերս աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություն ենք: Մեր հայրենեկիցները հայկական համյանքներ  են ձևավորել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայկական  համայնքների արդյունավետ գործունեությունը և տեղերում մայրենի լեզվի ու պատմության ուսուցումը մեր երկրի համար  պետական կարևորություն ունի»,- շեշտել է նախարարը:

Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից  մշտական աջակցություն է ցուցաբերվում արտերկրում գործող հայկական դպրոցներին, մասնավորապես կազմակերպվում են մայրենի լեզվի ուսուցիչների վերապատրաստումներ, տպագրվում են դասագրքեր  և ուսումնական ձեռնարկներ: Անդրադառնալով Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցանումն ընդգրկված է պետական կրթական ծրագրում, մասնավորապես  համապատասխան համայնքների առկայության դեպքում պետական ֆինանսավորմամբ Հայաստանի դպրոցներում  ուսուցանվում է քրդերեն, եզդիերեն և ասորերեն: Բացի այդ՝ գրեթե ամեն տարի կառավարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտամրցութային տեղեր է հատկացնում՝ պետպատվերի շրջանակում:

«Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված որևէ կրթական նախաձեռնություն կամ առաջարկություն չի մերժվել»,- նշել է նախարար Ա, Աշոտյանը և հավելել, որ ՀՀ  ԿԳՆ պատրասատակամ է ազգային փոքրամասնությունների կրթական կարիքների  բարելավման հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կառույցների հետ: 

Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը:
 
ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter