HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիներն աղբը լցնում են Դեբեդի ափերին

Ամիսներ շարունակ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչները իրենց կենցաղային և շինարարական աղբը անարգել թափում են Դեբեդ գետի թաղամասին հարող ափերին:

Դեբեդին հարող գլխավոր մայրուղով երթևեկողները, այդ թվում նաեւ օտարերկրացիները, ալավերդցիների կենցաղի մասին առաջին տպավորությունը կարող են ստանալ հենց գետի ափին թափված այդ աղբակույտերից:

Աղբավայրի վերածված գետի ափերը հարում են ուղիղ Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցին և մի քանի բնակելի շենքերի: Եղանակները տաքանալուն պես աղբի գարշահոտությունը հակասանիտարակ վիճակ է ստեղծելու դպրոցի երեխաների և հենց իրենց`գետափին աղբ թափող բնակիչների համար:

Ալավերդի համայնքի բյուջեի եկամուտներից յուրաքանչյուր տարի 30 մլն դրամից ավելի գումար է հատկացվում քաղաքի աղբահանությունը կազմակերպելու համար: Սակայն, որքան էլ գումարը պատկառելի է, Ալավերդին շարունակում է մնալ աղբակույտերի քաղաք: Եվ ստեղծված վիճակի համար մեղավոր է ոչ միայն Ալավերդու քաղաքապետարանը, այլ նաև ալավերդցիները:

Մեկնաբանություններ (1)

Աննա
mardik mexavor chen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter