Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետությունում հոկտեմբերի 18-ից 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում, Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ից 19-ը աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով, 22-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երեւանում հոկտեմբերի 18-ից 21-ը կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել