HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ՀԴՄ-ների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ՍՊԸ-ն նույքան կապված է Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը»

Այս տարվա ապրիլի 2-ին «Գնումների աջակցման կենտրոնի» և «Ալեքսերվ» ՍՊԸ-ի միջև կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն` հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվը»: «Է հա, ի՞նչ անենք»,- կասի ընթերցողը:

Ոչինչ, առաջին հայացքից` ոչինչ, քանի դեռ չենք կարդացել այդ շրջանակային պայմանագրի ամենավերջին հատվածը, որտեղ նշվում են պայմանագրի կողմերի տվյալները: Եվ ահա նայում ենք, թե ինչ հասցեով է գրանցված «Ալեքսերվը»: Գրանցված է Տերյան փողոցի 19 շենքի 4-րդ բնակարանում:

Տերյանի 19 շենքը ժամանակին հայտնվեց հայ հանրության ուշադրության կենտրոնում: Հենց այդ շենքի մուտքերից մեկում էին 2009-ի մայիսին մահափորձ կատարել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ. տեղադրել էին 400 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ` հեռակառավարվող պայթուցիչով, սակայն բարեբախտաբար ռուբը չէր պայթել:

Այսինքն` Գագիկ Խաչատրյանն ապրում էր այդ շենքում: Չէր նշվում, թե կոնկրետ որ բնակարանում: Երեկ պարզեցինք, որ Խաչատրյանն ապրել է ոչ թե 4-րդ բնակարանում, այլ հարևան մուտքում` և ոչ մի կապ «Ալեքսերվի» և Գագիկ Խաչատրայնի միջև, կարծես, չկա: Բայդ դա այդպես չէ: Խնդիրն այն է, որ նույն այդ Տերյան 19-ի բնակարան 4-ում գրանցված է նաև հայտնի «Յուքում» ընկերությունը, որի կապը Գագիկ Խաչատրյանի հետ, թերևս, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում:

Այլ կերպ ասած` «Ալեքսերվ» ՍՊԸ-ն նույքան կապված է Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը», այսինքն` նույնպես դե ֆակտո պատկանում է Գագիկ Խաչատրյանին: 

Մեկնաբանություններ (1)

ԳԱԼՈՒՍՏ
ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԸ ԼԱՎԱՏԵՂՅԱԿ Է ԷՍ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՈՒՂԱԿԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԸ ԶԲԱՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ, ՈՐՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ ԱՊՐԵԼ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter