HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Լոռին, Շիրակը, Արագածոտնը և Սյունիքը

Երեկ ՝ժամը 10.40-ին ստացված տեղեկատվության համաձայն` հունիսի 7-ին ժամը 19.00-ից մինչև 19.30-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են Լոռու մարզի  Ուռուտ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Նույն օրը ստացված տեղեկատվության համաձայն` տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր և Ջրապի գյուղերի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները, իսկ   Արագածոտնի մարզում՝ Արտենի գյուղի 400 հա բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները:

ՈՒժեղ կարկուտի հետևան­քով վնասվել են նաեվ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Միաժամանակ, տեղացած հորդառատ անձրևի հետևան­քով վնասվել են Լոռու մարզի Կողես գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները, իսկ առաջացած սելավաջրերը ողողել են գյուղամիջյան ավտոճանապարհները:   

Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter