Հրդեհ մանկապարտեզում
Հոկտեմբերի 17-ին' ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու 69 հասցեում գտնվող 93-րդ մանկապարտեզում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել՝ 20.30-ին:
ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ 1-ին հարկում գտնվող դաստիարակչուհու սենյակում այրվել է պատուհան և գույքը՝ մասամբ, ծխախեղդվել՝ 2 թութակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել