HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջվել է բեռնատար. տուժել է Իրանի քաղաքացին

Հոկտեմբերի 17-ին` ժամը 19.40-ին տեղեկություն Է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի Է ունեցել ՃՏՊ։

Դեռևս չպարզված հանգամանքներում «Վոլվո-75Ա» մակնիշի 1775-10 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս Է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1951 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Հուսեյնի Ռախբինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և  տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի բժշկական կենտրոն։

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter