HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր Երևանում մեկնարկեց հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված հարցեր՝ շեշտադրելով հարկային և մաքսային քաղաքականության, արդար և հավասար մրցակցության և մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները (Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում և անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա և էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ, ներգրավում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում):

Նիստի ավարտին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության  վերաբերյալ: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter