HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը 2012-ի հունվար-սեպտեմբերին աճել է 7,8 %-ով

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 2553,9 հազար տոննա, ինչը 7,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 348,9 հազար տոննա, ինչը 6,8 %-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում  փոխադրվել է 996,6 հազար տոննա բեռ, ինչը 0,4%-ով գերազանցում է 2011 թ. ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1208,4 հազար տոննա (աճ 15%):

Հարկ է նշել, որ 4,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1441 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1376 տոննայի դիմաց:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը: 

ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թվականի հունվար-սեպտեմբերի հետ համեմատ արագացել է 0,5 օրով կամ 14,7%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների, հունվար-օգոստոսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,4 օր:

Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմեց 4327 տկմ նետտո/վագոն, ինչը 15,8%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 359,3 լոկ-կմ, ինչը 5,8%-ով գերազանցեց  անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: 

«ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-սեպտեմբերին օգտվել է 59,6 հազ. ուղևոր

2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 59,6 հազ. ուղևոր, ինչը 17,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Իսկ միայն 2012 թվականի սեպտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճել է 52%. մեկ ամսվա ընթացքում փոխադրվեց 7,6 հազ.  ուղևոր՝ անցյալ տարվա 5 հազար ուղևորի դիմաց:   

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի 9 ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 424,6 հազ. ուղևոր: Միայն սեպտեմբերին ուղևոր էին դարձել 53,9 հազ. մարդ, ինչը 15,2%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:   

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter