HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Տ.Չուխաճյանի 175-ամյակին նվիրված Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 7-րդ նստաշրջանը

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ Տիգրան Չուխաճյանի 175-ամյա հոբելյանին նվիրված Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը:

Նստաշրջանի բացումը կլինի հոկտեմբերի 19-ին` ժամը 10:30, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ): Արվեստագետները նստաշրջանի ընթացքում հանդես կգան 40 զեկույցներով:

Տիգրան Չուխաճյանը ծնվել է 1837թ. Կոստանդնուպոլսում: Նա պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում: Չուխաճյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի հեղինակ է: Երաժշտություն է ստեղծել նաեւ թատերական ներկայացումների համար: Չուխաճյանը 1868թ. հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ», «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, 1872թ.` «Արիֆի խարդախությունը», 1873թ.` «Քյոսե Քեհյա»,  1875թ.` «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետները:

Նստաշրջանը կազմկերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 21-ը: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

18.10.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter