Կլոր սեղան` նվիրված ստվերային կրթության հիմնախնդիրներին
Մասնավոր կրկնուսուցման վերաբերյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնարար հրատարակության` «Confronting the Shadow Education System: What Government Policies for What Private Tutoring?» գրքի հայերեն թարգմանության առիթով ս/թ. հոկտեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի կունենա կլոր սեղան` նվիրված «ստվերային կրթության» հիմնախնդիրներին:
Կլոր սեղանին կմասնակցի նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի հրատարակության հեղինակ, Հոն-Կոնգի համալսարանի «Համեմատական կրթության» ամբիոնի վարիչ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի նախկին տնօրեն Մարկ Բրեյը:
Գրքի սկզբում ներկայացվում է ստվերային կրթության ծավալների, ձևերի և ներազդեցությունների բազմաթիվ դրսևորումների ուսումնասիրությունը: Այնուհետև բացահայտվում են երևույթի նկատմամբ պետության հնարավոր մոտեցումները: Աշխատությունը հուշում է կանխարգելող այն մոտեցումները, որոնցով հնարավոր է որոշել, թե մասնավոր կրկնուսուցման տեսակներից որոնք են անցանկալի և խնդրահարույց, ինչից հետո կարելի է մշակել համապատասխան պետական քաղաքականություն:
Կլոր սեղանը կազմակերպվում է Կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի համագործակցության շրջանակում:
Միջոցառմանը մասնակիցներին անվճար կբաժանվի գրքի հայերեն` Դիմակայում ստվերային կրթության համակարգին. Ինչպիսի պետական քաղաքականություն մասնավոր կրկնուսուցման յուրաքանչյուր դեպքում հրատարակությունը:
Արայիկ Նավոյան
Արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման և որակի գծով պրոռեկտոր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել