HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարարը ևս մեկ նամակ է ուղարկել Ազգային ժողով. նախորդ նամակը տեղ չէ՞ր հասել

Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսելով խաբված և շուրջ 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործով դեռևս տուժած չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը շարունակում է պայքարել՝ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Սփյուռքահայ գործարարը այսօր ևս մեկ նամակ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով, քանի որ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձենող խմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի և ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների միջև տեղի ունեցած զրույցներից պարզ դարձավ, որ պատգամավորները գործարարի կողմից դեռ այս տարվա սեպտեմբերի 28-ին ուղարկված նամակից տեղյակ չեն:

Մեզ հետ զրուցած մի շարք պատգամավորներ նշեցին, որ իրենցից յուրաքանչյուրը իրենց հասցեագրված նամակներին ընթացք են տալիս անմիջապես և եթե դրանք առնչվում են պետական կառույցների գործունեությանը, իրենք անմիջապես հասցեագրում են դրանք համապատասխան կառույցներ և խնդիրը վերցնում հսկողության տակ: Իսկ կախված խնդրի լրջության աստիճանից, բարձրացնում են այն համապատասխան ամբիոններում: Սփյուռքահայ ներդրողը առայժմ չի հասկանում, թե ինչպես կարող էր ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին առանձին-առանձին հասցեագրված նամակը տեղ չհասնել, բայց այսօր ևս մեկ անգամ նա հասցեագրել է նույն նամակը ՀՀ ԱԺ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին: Ի դեպ գործարարի կողմից ուղարկված նախորդ նամակից նաև ԱԺ նամակների բաժնում տեղեկություն չունեին, որպեսզի համապատասխան ընթացքի վերաբերյալ տեղակացնեին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter