HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտին կհասցվի որոշ օբյեկտների շինարարությունը

ՀՀ կառավարությունն այսօր վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ' իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և լրացուցիչ ավելի քան 142 մլն դրամ հատկացրել գյուղական և քաղաքային համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծման համար։ Ըստ առաջնահերթության ավարտին կհասցվեն յոթ կրթօջախների' Գեղարքունիքի մարզի Թթուջրի և Վարդաձորի, Շիրակի մարզի Գուսանագյուղի, Սյունիքի մարզի Անգեղակոթի և Տեղի, Երևանի N 52 դպրոցների, Երևանի Աջափնյակի N 38 մանկապարտեզի հիմնանորոգումը կամ կառուցումը։

Ընթացիկ տարվա պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և նախկին որոշման փոփոխմամբ գործադիրը բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված տարեկան գումարները (համապատասխանաբար 12.1 և 0.1 մլրդ դրամով)։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ավելի քան 3 մլն դրամ, որով Ստեփանավանի Դեսինի և Պրոմեթևս փողոցներում գտնվող չորս շենքերը կգրանցվեն քաղաքային համայնքի անունով, որից հետո կապահովվի շենքերի բնակարանները շահառուներին ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան հատկացնելու գործընթացը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter