HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Մշակութային հուշարձանների ոչնչացման մասին վկայող լուսանկարներ` դարձյալ Արցախից

Առաջին երկու լուսանկարում Քարագլուխի գործող գերեզմանն է (Շիկաքարի բերդ)։ Գերեզմանոցի տարածքը մշակել են Խրամորթ գյուղում տեղակայված տրակտորները, որտեղ կովերի համար կորնգանի ցանքս է կատարվել։ Շիկաքարի բերդը (շուրջ 350 հեկտար) համարվում է պահպանման գոտի։ Այս երկու լուսանկարները կատարվել են այս ամիս:

Մնացած լուսանկարներում Տիգրանակերտի հյուսիսային և հյուսիս–արևելյան հատվածով՝ Նոր Մարաղայի հատվածում, դամբարանադաշտի միջով, որը հնավայր է համարվում, ջրանցք է անցկացվել, որտեղ կան կարասային թաղումներ։ Ըստ արցախցի հուշարձանագետների, որոնք չեն ուզում հրապարակել իրենց անունները, տվյալ լուսանկարներում ներկայացված կարասի կտորներն ու ոսկորները հելենիստական ժամանակաշրջանից են։ Տվյալ տարածքոմ նաև հելենիստական և մ.թ.ա. I–II հազարամյակի հուշարձաններ կային։ (Տես նաև` Մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ Արցախից)

 

Մեկնաբանություններ (2)

maro
Hello???? Ministries of culture (Armenia and NKR) what are you doing???? Is there anything sacred left or is everything for sale?
Harut
ete turqern anein azgovi min4ev maki grasenyak kboxoqeinq ba de qandumen ura mshakuyti naxararutyunn u husharcanneri pahpanman komiten , te sra mej pox ashxatelu ban 4unen lrum en

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter