HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի որդին Մոսկվայում է

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում, այս օրերին Մոսկվայում է:

Նրան տեսել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Ավելին` այժմ Սպարտակը ոչ թե հյուսիսային արջ է բռնում, այլ կոնֆետի բիզնեսով է զբաղված:

Թե որքանով են հավաստի այս լուրերը, չենք կարող ասել: Հուսանք՝ Սպարտակին փնտրող ՀՀ ոստիկանությունը որոնողական աշխատանքների ընթացքում կստուգի նաեւ այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի որդին հետախուզվում է Գյումրու կենտրոնում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter