HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ինքը «լավ» հաշվող է

Նախօրեին «փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանից 1000 դրամանոց անվտանգի փոխարեն 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ գնելու որոշումը կայացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Թադեւոսյանը: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Թադեւոսյանը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն Է: Երեկ «ՀԺ» թղթակիցն այցելել է ՀՀԿ գրասենյակ` տեղում նրանից մեկնաբանություն ստանալու: Գործավարուհին զեկուցել է Թադեւոսյանին այցի մասին, ապա վերադարձել եւ ասել, որ նա զբաղված է: Երբ «ՀԺ» թղթակիցը պնդել է, որ պատրաստ է սպասել, գործավարուհին ասել է. «Նա չի կարոդ Ձեզ ընդունել, զբաղված է, հաշվարկ է անում, դիմեք մամուլի խոսնակին»:

Ըստ ամենայնի, Թադեւոսյանը հաշվարկում էր` «էժան փուչիկներ»-ով ՀՀԿ-ին իր բերած օգուտը եւ իր անպատիժ մնալը համարժե՞ք են, թե՞ ոչ: Ավելին՝ գուցե պետք է իրեն ավելի բարձր պաշտոնի՞ արժանացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter