HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ն ինքնամաքրվում է ՕԵԿ-ով

«ՉԻ» տեղեկություններով` շատ հավանական է, որ մոտ ժամանակներս նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի համադիր Հայկ Սանոսյանի օրինակով՝ ՀՀԿ-ից նեղացած եւ կուսակցության հետ իրենց շփումները համարյա թե զրոյացրած ՀՀԿ-ականներից եւս մի քանիսն անցնեն ՕԵԿ-ի շարքերը: Իսկ այդ ծրագրի իրագործման պատճառները, ըստ էության, մի քանիսն են:

Նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում, որ այս ժամանակաշրջանում իրենից «երես թեքածները» այս ու այն կողմ քննադատությունների նոր տեղատարափ սկսեն: Երկրորդ` նրանց մոտիկ չթողնելով ՀՀԿ կուսակցությանը` քաղաքական այդ ուժի վերնախավը շարունակում է «ձեւ բռնել», թե ինքնամաքրման գործրնթացը նոր թափ է ստանում: Եվ երրորդ` այն դեմքերը, ովքեր քիչ թե շատ ֆինանսական լծակներ ունեն եւ կարող են նախագահական ընտրություններին իրենց լուման ունենալ «ընդհանուր ծախսերի» մեջ, ի՞նչ տարբերություն՝ ՕԵԿ-ի՞, թե՞ ՀՀԿ-ի լոգոյի տակ ծախսեր կիրականացնեն:

Հենց այս ծրագրի շրջանակներում, պտտվող լուրերի համաձայն, մոտ օրերս հնարավոր է, որ ՕԵԿ շարքերն անցնեն ինչպես Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցներից մի քանիսը:

Ի դեպ` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ ձեւավորված ջերմագին հարաբերությունների մասին հրապարակումները վերջին շրջանում ավելի հաճախ են դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter