HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևորը իրենց փորը կուշտ լինի, և … տակները` չոր

Մեր պետական բյուջեն Եվրադատարանի կայացրած արդար դատական ակտերի փոխհատուցման պարագայում, անշուշտ, զգալի կորուստներ կունենա: Ստացվում է այնպես, որ ՀՀ  դատական համակարգի կողմից կայացված անարդար դատական ակտերի համար պատասխանատվություն կրող Հայաստանի Հանրապետությանը չի անհանգստացնում այն ահռելի գումարները, որոնք իրավացիորեն պետք է ստանան Եվրադատարան դիմած, արդար դատաքննության իրենց իրավունքները խախտած քաղաքացիները: Ի՞նչ են մտածում այն պետական և ոչ պետական այրերը, որոնք պատեհ և անպատեհ բարբաջում են, թե իբր մենք ունենք կայացած դատական համակարգ…

Ո՞ւր է այդ համակարգը:

Եթե քաղաքացու հանիրավի ոտնահարված իրավունքներն իր երկրի ներսում վերականգնվի, ինչու պետք է դիմի Եվրադատարան: Անարդարության այս «կաթսայի» մեջ շահեկան դիրքում  են հայտնվում կաշառատուն և կաշառակերը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը՝  իր բյուջեի սուղ միջոցներից, ստիպված վճարում է վերջիններիս ընչաքաղցության մոլուցք  ախտորոշված հիվանդության համար, իսկ այդ հիվանդության հարուցիչները` կաշառքը և անպատժելիությունը, շարունակում են մոլեգնել`արհամարհելով երկիրն էլ, երկրի քաղաքացիներին էլ:

Կարևորն իրենց փորը կուշտ լինի, և… տակները` չոր, իսկ պետբյուջեի` ժողովրդի բերանից կտրած փողերը քամուն տալն իրենց բնավ չի անգանգստացնում և չի անհագստացնի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց գրպանի պարունակությունը արժանահարգ դատավորները չեն դատարկի դատական անարդար ակտեր կայացնելու համար:

Անահիտ Հովհաննիսյան
փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (9)

Kirakosyan
No comment !
Դարդ-անելի
Դատարանի կարիքն այդքան չէր զգացվի քաղաքացիաիրավական հարաբերություններում, եթե պետությունը պաշտպան կանգնի իր օրենքներին, օգտագործի պատժելիության մեխանիզմը։ Թե չէ, ստորին օղակի աշխատողը քաղաքացու դիմումին իրավաչափ պատասխանելու փոխարեն քաղաքացուն ուղղորդում է դատարան, կեղծելով փոխքաղաքապետի ստորագրությունը, դնելով այն քաղաքապետի անվան դիմաց։ Քաղաքապետն իմացավ դրա մասին, բայց ոչինչ չձեռնարկեց։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ։ Տիմ-ի մասին օրենքում գրված է, որ քաղաքապետը պետք է միջոցառումներ ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիների իրավունքները։ Հենց այդպես էլ անում են քաղաքապետերը։ Խախտում են իրավունքները, ուղարկում իրենց դատարանները
Susanna
Ուղարկում են դատարաններ, որովհետև գիտեն, որ դատարաններնը քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելիս, 10-ից 2-ին են ճիշտ լուծում տալիս:
Gagik
tikin Hovannisyan amen angam anhamberutyamb spasum em dzer nyuterin u ardaradatutyan volorti ashxatakicneri tex@ amachum u apsosum ays masnagitutyunn @ntrelis, erb chpetq e ogtagorcel i ogut mardkanc u bari gorci.Bravo dzes u dzer @ntrac masnagitutyan@
Artak
համակարգը աղտոտված է.
GAYANE
BRAVO
vardan
: Անարդարության այս «կաթսայի» մեջ շահեկան դիրքում են հայտնվում կաշառատուն և կաշառակերը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը՝ իր բյուջեի սուղ միջոցներից, ստիպված վճարում է վերջիններիս ընչաքաղցության մոլուցք ախտորոշված հիվանդության համար, իսկ այդ հիվանդության հարուցիչները` կաշառքը և անպատժելիությունը, շարունակում են մոլեգնել`արհամարհելով երկիրն էլ, երկրի քաղաքացիներին էլ:
Դարդ-անելի
Դատարանները մաքրագրում են պետական և համայնքային այրերի հանցագործությունները, չհիշելով որ իրենք էլ դառնում են հանցակից։ Դատավոր և դատախազ՝ մի օր էլ ձեզ կկանչեն դատարանից և կուչ կգաք, խեղճ ու կրակ կեցվածքով։ Անարդար դատավճիռների դիմաց ստացածներդ կանգնելու են եթե ոչ ձեր, ապա ձեր երեխաների բկին։ Ինչ օգուտ, ուշ կլինի փրկել շատ անմեղ մարկանց ճակատագրեր
Գուրգեն Ենգոյան
Ճիշտ ճանապարհ ես մատնանշում Անահիտ ջան, միևնույն է դրանց ուղեղը պորտալարով կապված է քսակի հետ մինչև քսակին չես կպնում պորտալարը չի ձգվում և չի աշխատեցնում ուղեղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter