HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության Լեռան քարոզը

Գաղտնիք չէ, որ ագահությունն է անարդար դատական ակտերի կայացման և ամեն տեսակ անարդարությունների պատճառը: Ավելին՝ զավթելու, ուրիշինը սեփականելու բաղձանքը անկուշտին զրկում է հանգիստ ապրելու, գիշերը քնելու  առօրյա հաճույքից:

Տարիներ առաջ, երբ ես դատավոր նշանակվելու համար հաջողությամբ քննություններ էի հանձնել և սպասում էի արդյունքին, նշանակման ժամանակ անսպասելիորեն իմ անունն անհայտացավ ցուցակից: Համապատասխան պաշտոնյան հավաստիացնում էր ինձ, որ տեղի ունեցածն ընդամենը տեխնիկական վրիպակ է, և ուղղում կկատարվի, ձեռաց հետ էլ համոզում, թե իմ ինչին է պետք դատավոր աշխատելը. չէ որ իմ հաղորդումները /այդ ժամանակ «Հ1»-ով եթեր էր հեռարձակվում իմ հեղինակային «Հետաքննություն» հաղորդաշարը/ հասարակական հնչեղություն ունեն և շատ ավելին են, քան դատավորի պաշտոնը… Եվ որ ամենակարևորն է` ես չեմ կարող կաշառք վերցնել:

Հա, մի զարմացեք… Համոզում էր ինձ, ժողովրդի լեզվով ասած՝ կուտ տալիս, որ դատավորի աշխատավարձը շատ ցածր է, իսկ առանց կաշառքի անհնար է աշխատել… Ընկերներիցս շատերը համոզում էին, որ ես բողոքեմ, բարձրաձայնեմ այդ մասին, իսկ ես պատասխանում էի, որ մեր երկրում արդարություն պահանջելը նման է սիզիֆյան աշխատանքի:

Անցել են տարիներ… Ունեմ երկու մասնագիտություն և բնավ կախվածություն չունեմ ոչ վերևներից, ոչ ներքևներից… Դատավոր չէի կարող աշխատել. էությամբ ստին, կեղծիքին, անարդարին ենթարկվող չեմ, և իմ ազատությունը սուբյեկտիվ կարգադրություններով հնարավոր չէր լինի սահմանափակել: Անտարակույս, որոշ ժամանակ անց ինչ-որ պատճառաբանությամբ ինձ պարզապես կհեռացնեին համակարգից  /երևի այդ պաշտոնյան հասկացել էր/:

Բոլորիս հայտնի է, որ հատկապես քաղաքացիական գործերով վիճող երկու կողմն էլ գրեթե պատրաստ են կաշառք տալու /ազգային անբուժելի հիվանդություն, որը հետևանք է անարդարության/,  որպեսզի ստանան իրենց համար ցանկալի, ձեռնտու դատական ակտ: Բայց ինչ է ստացվում. այն դատավորը, որի ագահության ծիրը տեսանելի չէ, կաշառք է վերցնում փոքր ինչ ավել տված կողմից և կայացնում անարդար դատական ակտ:

Ագահությունից արդարություն տանող ճանապարհը անմաքուր է, սայթաքուն: Այդ ճանապարհին, երբ ակնառու է դառնում դատավորի կողմնակալությունը, և հակառակորդ կողմը ինքնաբացարկի /օրենսդրական անհեթեթություն/ միջնորդություն է ներկայացնում`պատճառաբանելով վերջինիս կողմնակալ վերաբերմունքը, որպես կանոն, այդ միջնորդությունը չի բավարարվում: Բնական է՝ բավարարվելու պարագայում կնշանակի` իրոք, դատավորի վերաբերմունքը աչառու է:

Բացի այդ` դատավորին որտեղից այդքան խիզախություն, որ իր գործողություններում ազատ լինի և շտկի իր կողմից  թույլ տված սխալը… Եվ այդ անմաքրության արտացոլանքը պետք է որ մեզ խորհելու տեղիք տար, պետք է որ ազատության կենսական քառակուսին ընդլայնվեր-հասներ իրավունքի սահմաններին:

Ասելիքս ամբողջացնելու համար ուզում եմ մեջբերել գյումրեցի բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանի «Ազատության Լեռան քարոզը» ստեղծագործությունից մի  հատված . «Գուցե ազատ լինելու փորձությունը հազարամյակի խորքն անցնողի անկման կատարսիսն է կամ արեգդեմ գնալու սնափառության արբունք, որ բռնել է շատերիս յոթ շերտ վերևում`ազատ ճախրի մոլուցքով զարնված: Իսկ ցածում. ինչ եղկելի է ազատության թզատերևը` քրքրված ջղերից հյուսված: Այս տերևաձորձը թաքցնում է մեզ կանաչի ու ծաղկի ցուցիչի տակ, սեփական սահմանների ցատկով մեկուսացնում ուրիշ ծաղկում ունեցողներից, իշխում մեզ` մեր նախնական մղումներին ու վերջնական օտարումներին, սուսերով ու անսուսեր պարերին, ընդվզումի վարդ սերերին: Ուրեմն ինչ. շռնդալից ու ճերմակ անառակությամբ նետենք  ազատության այս բուսական հանդերձը, նետենք  քրքրված  ձորձերն  անտերունչի  ու գնանք ընդդիմություն մրսելու»:

Անահիտ Հովհաննիսյան
փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (9)

Miqael
Bravo !
Hasmik
Chisht e asvays :վիճող երկու կողմն էլ գրեթե պատրաստ են կաշառք տալու /ազգային անբուժելի հիվանդություն, որը հետևանք է անարդարության/.
Lilit
Ardi irakanutyan chisht meknabanutyun.
Marianna
Bravo!
kikos
Դատարան, թ՞ե սակառան
Լյուսվա
Դատարաններում ոչ միայն կաշառք վերցնում և անարդար ակտ են կայացնում, այլ հակընդդեմ հայցեր են ընդունում, բավարարում, բայց դրանց հաշվառումը միևնույն քարտերում չեն կատարում, կազմում են առանձին դատական գործեր, կեղծում հետագա ձևակերպումները, ապահովելով իրենց։ Միայն դատավորները չեն, բա նրանց օգնականները։ Ամենաշատ կեղծիքները դատավորները վստահում են նրանց։
Gagik
erani azatutyan ler@ liner ardaradatutyan ler ev ayn barzranal cankanayn azniv u ankashar datavorner@
Gayane
Ագահությունից արդարություն տանող ճանապարհը անմաքուր է, սայթաքուն: Այդ ճանապարհին, երբ ակնառու է դառնում դատավորի կողմնակալությունը, և հակառակորդ կողմը ինքնաբացարկի /օրենսդրական անհեթեթություն/ միջնորդություն է ներկայացնում`պատճառաբանելով վերջինիս կողմնակալ վերաբերմունքը, որպես կանոն, այդ միջնորդությունը չի բավարարվում: Բնական է՝ բավարարվելու պարագայում կնշանակի` իրոք, դատավորի վերաբերմունքը աչառու է:
Գուրգեն Ենգոյան
Հետաքրքիր մի վիճակագրություն կա, իհարկե ոչ պաշտոնական: Դատավորևերի աշխատավարձերի բարձրացումը ուղիղ համեմատական է նրանց կողմից վերցվող կաշառքների չափին: Այնպես որ տեխնիկական վրիպակի հետևանքով շատ բան չես կորցրել Անահիտ ջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter