Սպանություն Թբիլիսյան խճուղում
Այսօր՝ ժամը 01:55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23:30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արսեն Շահբազյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
«Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել