HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակումը բացահայտեցին

Նախօրեին՝ ժամը 21:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Աբովյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ երկու անձ մտել են իրենց տուն, ատրճանակով հարվածել գլխին, կապել ոտքերն ու ձեռքերը և տնից հափշտակել 800.000-1.000.000 դրամ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողի բնակարանում նրա ծանոթը և ընկերը ատրճանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և ննջասենյակի պահարանից հափշտակել 1.000.000 դրամ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախուզության ծառայողները հոկտեմբերի 18-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Գ.-ին, որոնք խոստովանել են կատարած հանցանքը: 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով:

«Ռոբերտ Ա.-ն և Նարեկ Գ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter