HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Աշոտյան. «Մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում` այն առաջատարների խմբում է»

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքների ամփոփումը: Ազդարարելով համագումարի փակումը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակություններին և անձամբ` յուրաքանչյուր պատվիրակին` բաց և շահագրգիռ քննարկումների համար: Նախարարն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ երկրներում կրթական զարգացումներն, իհարկե, նման են, սակայն ունեն նաև շատ առանձնահատկություններ:  

Այդ իմաստով, ըստ Ա. Աշոտյանի, շատ արդունավետ է եղել լավագույն փորձի փոխանակումը. օտարերկրյա պատվիրակներին, մասնավորապես, հետաքրքրել է Հայաստանի փորձը` ավագ դպրոցների ցանցի ստեղծման, 12-ամյա կրթության, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման, բարձրագույն կրթության վկայականի միջազգային ճանաչման, Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից:

Մեր առաքելությունն է լինել այն կրթական հարթակներում, որտեղ հայ քաղաքացին, կրթության շահառուն, կարող է իր համար ստանալ շահավետ կրթական առաջարկ: Մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում, և այն, վստահեցնում եմ ձեզ, առաջատարների խմբում է, քանի որ հայ մարդը կրթության նկատմամբ ունի պաշտամունքային վերաբերմունք և ցանկանում է լսել ցանկացած արդյունավետ առաջարկ` երբեմն նաև այլոց սխալները չկրկնելու համար: Համոզված եմ, որ համագումարի հետքը մնալու է ոչ միայն փաստաթղթի վրա, այլև կյանքի է կոչվելու»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը: Փակման արարողությանը հանդես են եկել նաև ԱՊՀ անդամ այլ երկրների պատվիրակներ: 

Համագումարի ավարտին միաձայն ընդունվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի բանաձևը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter