HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նարեկացի» համույթը մեկնում է հյուրախաղերի՝ Եվրոպա

Այսօր Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի սաները մեկնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ համերգային հյուրախաղերի:

Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա նրանց գլխավոր ելույթը Շտուտգարդում: Համերգն անց է կացվում Գերմանիայի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայ մշակույթի օրեր» ամենամյա միջոցառումների համատեքստում:

Նաև նախատեսված են համերգներ Հաննաու եւ Քյոլն քաղաքներում համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին եւ 22-ին:

Համերգների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 004917624178643 հեռախոսահամարով (հայր Տիրատուր): Այս մասին հայտնում է Նարեկացի արվեստի միությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter