«Չորրորդ ինքնիշխանություն». վարչապետի ազգականները շարունակում են բարգավաճել
Թերթի տեղեկությունների համաձայն' վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկարատև զրույց է ունեցել «Զանզեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործընկեր «Արմենիա փրոդաքշըն» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի հետ ու այդ զրույցի ընթացքում հասցրել է մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ:
Նախ վարչապետը գործարարից փորձել է ճշտել, թե վերջապես ե՞րբ է կարողանալու «Արմենիա փրոդաքշըն»-ը դուրս գալ ֆինանսական ճգնաժամից: Խոսակցության ընթացքում Սարգսյանը Կարապետյանի հետ մի փոքր էքսկուրս է կատարել ընկերության կադրային քաղաքականության վերաբերյալ, և վերջապես, փորձել է հասկանալ, թե իրականում ի՞նչ հարաբերությունների մեջ են Զանգեգուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու Կարեն Կարապետյանը:
Ի դեպ, երկու գործարարների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին թերթն առիթ ունեցել է գրելու: Թերթը հիշեցնում է, որ այդ տարաձայնությունների մասին լուրերը նույն Կարեն Կարապետյանը, ըստ էության, չէր հերքել: Թերթը հավելում է նաև, որ Տիգրան Սարգսյան-Կարեն Կարապետյան «տետ ա տետ» հանդիպումից հետո, թերթին հասած լուրերի համաձայն, «Արմենիա փրոդաքշըն»-ում կադրային նոր շարժեր են սկսվել, ինչը չի բացառվում, որ պայմանավորված լինի Տիգրան Սարգսյանի ցուցում-հուշումներով: Թերթը միաժամանակ ընդգծում է, որ տևական ժամանակ է, ինչ «Արմենիա փրոդաքշըն» ընկերությունում որոշ պատասխանատու աշխատանքներ կոորդինացնում են հենց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ազգականները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել