HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է Վրաստանի հայ երաժիշտների միություն

Մի քանի ամսվա երկարատև և անդուլ նախապատրաստական աշխատանքից հետո, սույն թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի հայ երաժիշտների միության հիմնադիր ժողովը: 
Ժողովին ներկա էին երաժշտական արվեստի տարբեր ճյուղերի հայ մասնագետներ: Ներկաներին օրհնեց և բարեմաղթանքի իր խոսքն ուղղեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավար և ժողովի վարող Պավել Օգանեզովը, կարևորելով Վրաստանում հայ երաժիշտների միություն ստեղծելու անհրաժեշտությունը , ներկայացրեց կառույցի ստեղծման մոդելը և անվանեց միության նախագահի երկու թեկնածուների ազգանունները. վիրահայ հասարակությանը քաջածանոթ երաժիշտ-դաշնակահար Եսայի Աբովյան և նվագախմբի անդամ, երաժիշտ Արտեմ Կիրակոզով: Թեկնածուների գործունեության պլանի մասին լսելուց հետո նրանց ազգանունները դրվեցին քվեարկության, որին մասնակցեցին 29 երաժիշտներ: 

Գաղտնի քվեարկությամբ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.Արտեմ Կիրակոզովը հավաքեց 18 ձայն, իսկ Եսայի Աբովյանին իր ձայնն էր տվել 11 մարդ: Այդպիսով, նորաստեղծ Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ ընտրվեց Արտեմ Կիրակոզովը:

Շնորհավորելով Արտեմ Կիրակոզովին Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Սրբազան Հայրը հանձնարարեց մի քանի օրից ներկայացնել և համաձայնեցնել գեղարվեստական խորհրդի և բաժինների ղեկավարների թեկնածուների ազգանունները: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter