HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պիտոև ընտանիքին նվիրված հուշ-երեկո՝ Թբիլիսիում

Հոկտեմբերի 14-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված հայ մեծահարուստներ Թբիլիսիում թատերական արվեստի զարգացման նվիրյալներ, արվեստի երկրպագու հայր և որդի Եգոր և Իսայի Պիտոևներին: Հուշ-երեկոյի նախաձեռնողը և ն կազմակերպիչն էր երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան:

Լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչներ, ովքեր եկել էին ավելի մանրամասն լսելու Պիտոև ընտանիքի մասին, որի անվան հետ է կապված Հայ արտիստական ընկերության գործունեությունը Թբիլիսիում և Գոլովինսկու պողոտայի վրա կառուցված Արտիստական ընկերության թատրոնի շենքի շինարարությունը:

Երեկոյի վարող՝ երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան, ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ազնվական, հայտնի արդյունաբերող Եգոր Պիտոևի, նրա որդի մեծահարուստ Իսայի Պիտոևի և նրա ընտանիքի կյանքի անցած ճանապարհի, թատերական արվեստի նկատմամբ տածած մեծ սիրո, Արտիստական ընկերության ստեղծման և գործունեության մասին: Զեկուցողը մանրամասն պատմեց Արտիստական ընկերության սկզբնական շրջանում զբաղեցրած շինության և այնուհետև Իսայի Պիտոևի միջոցներով հատուկ Արտիստական ընկերության համար կառուցված թատրոնի հրաշալի շենքի մասին, որտեղ ներկայումս գործում է Ռուսթավելու անունը կրող պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը:

Երաժշտագետի բովանդակալից և հետաքրքիր դասախոսությունը համեմված էր դասական երաժշտության գեղեցիկ համարներով և հոգեհմաշ բանաստեղծությամբ, որ հնչեցրին շնորհաշատ երգիչներ Սվետլանա Տատոևան և Գիորգի Գաբելաիան, դաշնակահար Վիտալի Կամալովը, ջութակահար Սուսաննա Կամալովան և բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան: Այս մասին հայտնում է ՎԻրահայոց թեմի մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter