Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն»,- տեղեկացնում է ՊԲ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել