HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ներկա է գտնվել «Դալմա Գարդեն մոլ» համալիրի բացմանը և այցելել «Արմպրոդէքսպո» ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Առևտրային գոտում ապրանքանիշներ և արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, «Դալմա Գարդեն մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ և հիպերմարկետ: «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:

Համալիրի բացման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սննդարդյունաբերության ոլորտի հայրենական առաջատար կազմակերպությունները՝ սննդամթերք և խմիչք արտադրողները, մատակարարները, ինչպես նաև ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց արտադրանքը ևս արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հանրապետության ներքին շուկայում: Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է «Արմպրոդէքսպո»-ի տաղավարներով, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած արտադրանքին և զարգացման ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter