Արտգործնախարարը հրաժեշտ է տվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Դաֆինա Գերչևային Հայաստանում իր առաքելության ընթացքում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում անձնական ներդրման համար և ի գնահատումն՝ պարգևատրեց ԱԳՆ հուշամեդալով։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել տիկին Գերչևային իր հետագա գործունեության մեջ։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դ.Գերչևան բարձր է գնահատել իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, զրուցակիցները մտքեր փոխանակեցին վերջին տարիներին ՄԱԿ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր նախագծերի իրագործման շուրջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել