HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց «Հայագրոֆորումը»

Արդեն ավանդական է դարձել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առիթով «Հայագրոֆորում» համաժողովի անցկացումը: Այն այս տարի համընկել է Պարենի համաշխարհային օրվա հետ:

Այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մեկնարկեց հայ ֆերմերների հերթական համաժողովը, որին մասնակցում են պետական կառավարման մարմինների, գյուղատնտեսության, ագրովերամշակման, ագրոսպասարկման և ագրարային գիտական և կրթական համակարգի, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: 

Ողջունելով մասնակիցներին հերթական համաժողովի և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացեց համաժողովը:

Այնուհետև ներկայացվեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո Դե Սիլվայի ուղերձը Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ (ուղերձի տեքստն ամբողջությամբ ներկայացվում է):
Լիագումար նիստում «Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը և զարգացումները» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար, «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով և նախարարի շնորհակալագրերով պարգևատրվեցին ոլորտի մի շարք աշխատողներ: 

ՀՀ գյուղատնտեսության հիմնախնդիրների լավագույն լուսաբանման և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար առաջին անգամ շնորհակալագրեր ստացան նաև լրագրողական մի շարք կոլեկտիվներ և լրագրողներ:

Համաժողովի շրջանակներում քննարկվեցին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրները և իրականացվող ծրագրերը:

Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառումները կավարտվեն այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող տոնական համերգով: Այս մասին հայտնում է գյուղնախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter