«Ժառանգություն» խմբակցությունում պառակտում է սկսվել
Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեցին քառօրյա նիստերի աշխատանքները: Գրանցվել է 111 պատգամավոր: Նիստը սկսելուց րոպեներ անց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ այսօր «Ժառանգություն» խմբակցությունը նիստ է գումարել եւ միաձայն որոշել են, որ այսուհետ Խաչատուր Քոքոբելյանը որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:
Խաչատուր Քոքոբելյանն էլ իր պատասխան ելույթում նշեց, որ նիստի ժամանակ ինքը պահանջ է ներկայացրել, որպեսզի հրաժարական տա Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը հայտարարեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը թեեւ ֆորմալ առումով մնում են «Ժառանգություն» խմբակցության կազմում, սակայն այսուհետ ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ժառանգություն» խմբակցության համամասնական ցուցակից պատգամավորական մանդատ է տվել Թեւան Պողոսյանին: Հիշեցնենք, որ նա զբաղեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը, երբ վերջինս հրաժարական տվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել