HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳԱԶել»-ը շրջվել է Երևան-Մեղրի ճանապարհին. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 21-ին` ժամը 16.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ում` Տիգրանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:                                                            

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ «ԳԱԶել» մակնիշի 2983Լ պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1949 թ. ծնված Հ. Գևորգյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների ժամանումը ուղևորները` Ելփին գյուղի բնակիչներ, 1994 թ. ծնված Վանիկ Թովմասյանը և 1965 թ. ծնված Արտեմ Հարությունյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Վ. Թովմասյանի առողջական վիճակը ծանր է, Ա. Հարությունյանինը` միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter