Դիակ Քաղսի գյուղի մոտ` այրված մեքենայի կողքին
Այսօր` ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 06.01-ին:
Ամբողջությամբ այրվել է «Օպել Աստրա» մակնիշի 33 SD 754 պ/հ ավտոմեքենան: Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված, 30-40 տարեկան տղամարդու դի` առանց այրվածքների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել