Տեղի կունենա Cultural.am մշակութային կայքի և գեղարվեստական-մշակութային հանդեսի շնորհանդեսը
Հոկտեմբերի 23-ին' ժամը 12:00, Գրողների միության կլոր սրահում տեղի կունենա Cultural.am մշակութային կայքի և «Պոստմոդեռնից հետո» գեղարվեստական- մշակութային հանդեսի շնորհանդեսը:
Մի խումբ երիտասարդ արվեստագետներ, նպատակ ունենալով արվեստի տարբեր ոլորտների միջև կապ հաստատել և հասարակությանըներկայացնել ժամանակակից արվեստն ու գրականությունը, ստեղծել են շահագրգիռ մարդկանց խումբ: Այն այս պահին բաղկացած է 20-ից ավելիանդամներից: Խմբում ներառված են հիմնականում երիտասարդ գրողներ, կոմպոզիտորներ, կինոգետներ, գրականագետներ, երաժշտագետներ,արվեստաբաններ, լրագրողներ: Խմբի անդամները 20-30 տարեկան երիտասարդներ են, որոնց մի մասը ստեղծագործական միությունների (Հայաստանի գրողների միություն, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն) անդամ են:
Սեպտեմբերի սկզբից գործում է Մշակութային (cultural.am) կայքը, որտեղ ներկայացվում են ինչպես ընթացիկ մշակութային իրադարձությունները, այնպես էլ հարցազրույցների,տեսական հոդվածների միջոցով՝ ժամանակակից արվեստն ու գրականությունը: Կայքում գործում է նաև «Պոստմոդեռնից հետո»գեղարվեստական-մշակութային էլեկտրոնային հանդեսը: Նպատակն է յուրաքանչյուր համարում զուգահեռաբար ներկայացնել հայ ևարտասահմանյան ժամանակակից գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, քանդակագործների, ռեժիսորների, տեսաբանների և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել