
600 մլն դրամ պահանջելը պատգամավորի անձնական գործն է
Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանը լրագրողներին խորհուրդ է տալիս իր անձնական գործերին չխառնվել: Երբ պատգամավորին հարցրինք, թե ինչու է ահռելի գումար պահանջում անչափահաս Վահե Հակոբյանից, Սպարտակ Մելիքյանը պատասխանեց. «Դա իմ անձնական գործն է, թող ոչ ոք չխառնվի»:
Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ բախվել էին «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մահացել էր Սպարտակ Մելիքյանի հայրը` Սեյրան Մելիքյանը:
Պատգամովորը «Մերսեդես»-ի վարորդ Վահե Հակոբյանից քաղաքացիական հայցով պահանջում է 600 միլիոն դրամի փոխհատուցում, որից 550 միլիոնը` միայն բարոյական վնասի փոխհատուցումն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել