HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցություն սիրիահայությանը` «Հեռուստամարաթոն 2012» դրամահավաքի շրջանակներում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10 %-ը կուղղվի մեր սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին: Նույնպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը: 

Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի բարերաների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին հայտարարված գումարների 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով: 

Նշենք, որ բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերաների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը:  

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ս.թ. օգոստոսի կեսերին որոշում էր կայացրել բացել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ` սիրիահայությանն օժանդակելու նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter