Գյումրիում բացվել է «Հայփոստի» արդիականացված ևս երկու բաժանմունք
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի Գյումրիի թիվ 4 և թիվ 8 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի՝ փոստային բաժանմունքներում նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետև հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու Գյումրիի բնակիչներին:
Վերաբացման արարողությանը մասնակցում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Գյումրիի բնակիչներ:
«Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ թրաստ մենեջմենթը» 2012 թ. շարունակում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 35-ը՝ մարզերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել