5 ամսում ԱԻՆ «911» ծառայությունը ստացել է 800 հազար ահազանգ
Մոտ 5 ամսվա ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը ստացել է 800 հազար ահազանգ, որոնցից ոչ մեկն անարձագանք չի մնացել։ Օրվա ընթացքում ԱԻՆ-ը սպասարկում է 4-5 հազար զանգ։ Այս մասին ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ այսօր ընդունելով Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDCA) պատվիրակությանը:
Նախարարը նաև հայտնել է, որ շուտով ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման նորակառույց կենտրոնում աշխատանքի է անցնելու հաշմանդամություն ունեցող 25-30 մարդ։
Արմեն Երիցյանը նշել է ԱԻՆ զարգացման առաջիկա ուղղությունները, որոնցում շվեյցարացիների փորձագիտական և տեխնիկական աջակցությունը շատ գնահատելի կլինի։ Դրանք են' Գառնիի դիտարանի վերագործարկում, բոլոր մարզերում ՃԿԿ-ների հիմնում, փրկարար ծառայության շնաբանական և ականազերծման ծառայությունների, աղետների բժշկության զարգացում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել