ՀԱԷԿ-ի շուրջ կտեղադրվի 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ
«Հայպետատոմհսկողություն» գործակալության աջակցությամբ, նաև ՄԱԶԾ և ՄԱԳԱՏԷ-ի միջոցով շուտով ձեռք է բերվելու 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ, որոնք տեղադրվելու են ՀԱԷԿ-ի շուրջը։ Այս մասին այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությանում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, զեկուցել է ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը:
Ներկայում սարքավորումների առանձին հատվածներ արդեն Երևանում են։ Այս օրերին ֆրանսիացի գործընկերների օջանդակությամբ ժամանակավոր հիմունքներով 4 նոր սեյսմոգրաֆ է տեղադրվել Հայաստանի հարավում գտնվող Գորիս, Կապան, Եղվարդ, Խնածախ համայնքներում՝ սեյսմիկ աղմուկների մակարդակը չափելու նպատակով։
Սարքերը գործելու են մինչև 2013 թ. մարտ, որից հետո նախատեսվում է դրանք տեղադրել մշտական հիմունքներով։ Այսօր ֆրանսիացիները ՍՊԱԾ մասնագետների հետ ուսումնասիրություններ են կատարելու հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Գյումրի, Բավրա, Ստեփանավան)՝ այնտեղ ևս նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է, որ փրկարար ծառայությունում ավարտվում են տարբեր պետական գերատեսչությունների համար ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանների մշակման աշխատանքները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել