HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում՝ գյուղատնտեսության նախարարությունում

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» գյուղական զարգացման մասնագետ և թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին: 

Հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներն ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալն էր: 

Բարձր գնահատելով արոտավայրերի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը և շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, պարոն Ահուիսուսին նշեց, որ նման դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում նոր ծրագրին: «Ծրագրի իրականացումը շատ համաչափ ու դինամիկ է ընթանում: Զգացվում է , որ այն Ձեր մշտական ուշադրության կենտրոնում է: Եվ արդյունքներն էլ գոհացուցիչ են»,- նշեց պարոն Ահուիսուսին: 

Երկրորդ ծրագիրը նույնպես կունենա մի քանի բաղադրիչներ` նոր համայնքների ընդգրկում այսօր գործող ծրագրում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում և աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում: 

Շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկի կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես բարձր գնահատեց արոտավայրերի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը և պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի օժանդակել նոր ծրագրերի իրականացմանը: 

«Ցանկալի կլիներ, որ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը հնարավորություն ունենար մեզ օգնելու ձեռք բերել սաղմի փոխպատվաստման լաբորատորիա , որն այնքան կարևոր է այսօր հոտի տոհմային կազմի բարելավման, կարճ ժամկետում բարձր մթերատու կենդանիներով այն համալրելու գործում»,- նշեց նախարարը: 

Պարոն Ահուիսուսին խոստացավ իր ղեկավարների քննարկմանը ներկայացնել առաջարկված գաղափարը և հնարավորինս օժանդակել նոր ծրագրում այն ընդգրկելուն: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղնախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter